Գերնանիայում ֆուտբոլի դաշտում կայծակի հարվածից տուժել է նվազագույնը 35 մարդ, որոնցից 30-ը երեխա, հայտնում է RIA Novosti-ն:
Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքում՝ Ռեինլանդ-Պֆալց հողի Հոպշտեդտեն բնակավայրում: Ֆուտբոլի խաղի ժամանակ վատ եղանակի նշաններ չեն եղել: Խաղն ավարտվել է այն պահին, երբ սկսել է ամպրոպով ուղեկցվող անձրև:
Կայծակի հարվածի հետևանքով 9-12 տարեկան մի քանի երեխայի և մեկ մեծահասակի մոտ արձանագրվել է սրտի աշխատանքի խախտում: Տուժածներից երեքը ստացել են լուրջ վնասվածքներ:
11 երեխա և մեկ մեծահասակ հոսպիտալիզացվել են: Մնացածի վիճակը մտավախություն չի առաջացրել: