ԴԱԻՇ-ի զինյալներն օգտագործել են երեք մահապարտ, որպեսզի կանգնեցնեն քրդերի հարձակումն իրենց «մայրաքաղաք» Ռաքքայի վրա, չորս քուրդ աշխարհազորայիններ զոհվել են, 18-ը՝ վիրավորվել, հայտնել է Քրդիստանի հայրենասիրական միության մեդիակենտրոնը:
«Էլ-Հասեկե քաղաքից հարավ Շադադի գյուղի շրջանում երեք զինյալ իրենց պայթեցրել են քրդերի անցակետի մոտ: Զոհվել է նվազագույնը չորս քուրդ զինյալ, 18-ը վիրավորվել են»,- հայտնել է մեդիակենտրոնը:
Այդ շրջանում «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնք հիմնականում բաղկացած են քրդերի ջոկատներից, միջազգային կոալիցիայի աջակցությամբ հարձակվում են Ռաքքա քաղաքի վրա: