Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է Վաշինգտոնին այն բանի համար, որ Սիրիայի տարածքում որոշ ամերիկացի զինվորականներ նկատվել են քրդերի Ազգային ինքնապաշտպանության ջոկատի (YPG) ուսաթելերով, հայտնում է Associated Press-ը:
«Նրանք, որոնք համարվում են մեր ընկերները, նրանք, որոնք մեզ հետ միասին ՆԱՏՕ-ի կազմում են, չպետք է իրենց զինվորներին Սիրիա ուղարկեն YPG-ի խորհրանիշերով»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Մայիսի 27-ին նմանատիպ տեսակետ է հայտնել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նա մեկնաբանել է ամերիկացի հատուկ ջոկատայինների լուսանկարը, որտեղ նրանք երևում են YPG-ի ուսաթելերով, մեղադրելով ԱՄՆ-ին երկակի ստանդարտներ օգտագործելու և կեղծավորության մեջ:
Պենտագոնում իր հերթին բացատրել են, որ ամերիկական ուժերը նմանատիպ հնարքներ օգտագործում են դիմակավորվելու համար: