Ինչքան ավելի շատ միրգ է օգտագործում հղի կինը, այնքան ավելի բարձր է լինում ապագա երեխայի ինտելեկտի մակարդակը, հայտնում է Prothom Alo-ն: Դա պարզել են Ալբերտայի համալսարանի մասնագետները, որոնք վերլուծել են 688 երեխայի տվյալներ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնց մայրերը հղիության ժամանակ օգտագործել են ավելի շատ մրգեր, մինչև մեկ տարեկան հասակն ավելի լավ են հաղթահարել զարգազման մակարդակի թեստերը: Մեկ տարեկանում այն երեխաների IQ-ն, որոնց մայրերն օրական օգտագործել են մրգերի կամ մրգահյութի 6-7 բաժին, 6-7 կետով ավելի բարձր է եղել: