Բերգենի համալսարանի հետազոտողների խոսքերով` գործամոլների մոտ բարձր է հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպես օրինակ անհանգստությունն ու ընկճախտը, գրում է NDTV-ն:
Մասնագետները վերլուծել են 16426 աշխատողների տվյալներ` ուսումնասիրելով գործամոլության և հոգեկան խանգարումների միջև կապը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 32.7% գործամոլների մոտ նկատվել է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ համամատած փորձնական խմբի մասնակիցների 12.7%-ի հետ: Գործամոլների 25.6%-ը և փորձնական խմբի կամավորների 8.7%-ը տառապել են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով: Անհանգստության խանգարում գիտնականները հայտնաբերել են 33.8% գործամոլների մոտ և 11.9% նրանց մոտ, որոնք գործամոլ չեն եղել: Բացի այդ, ընկճախտ է նկատվել գործամոլների 8.9%-ի և կամավորների 2.6%-ի մոտ:
Հետազոտողները դեռևս չգիտեն՝ գործամոլությունը համարվում է հոգեկան խանգարումների պատճառը, թե հետևանքը: