Իտալիայի ափային պահակության ծառայությունը և իռլանդական նավը Միջերկրական ծովում փրկել են ավելի քան 500 փախստականների, շաբաթ օրը հայտարարել են երկու երկրների իշխանությունները:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով BBC-ին, 123 փախստական բարձրացել է Le Roisin նավ, որը մայիսին ուղարկվել էր ծով փախստականների հայտնաբերման և փրկման նպատակով:
Իտալական ռազմածովային ուժերի նավը ռետինե նավակից տեղափոխել է 101 փախստականի: Ափային պահակության նավի անձնակազմը հայտնել է 322 փախստականների փրկման մասին:
Գործակալությունը նշում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Միջերկրական ծովում փրկվել է մի քանի հազար փախստական: