Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի ուժեղագույն ըմբիշների նախաօլիմպիական մեկնարկը՝ Իտալիայում

Հունահռոմեական ոճի ՀՀ ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ՝ մայիսի 10-24-ը Ծաղկաձորում համատեղ ուսումնամարզական հավաք անցկացրեց օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի գլխավորությամբ ելույթ ունեցող Բուլղարիայի, ինչպես նաև Վենեսուելայի և Ալժիրի ընտրանիների հետ:

Դա փաստորեն մեր ըմբիշների նախաօլիմպիական առաջին ուսումնամարզական հավաքն էր, որը մարզչի խոսքով՝ ուղղված էր ըմբիշների ֆիզիկական և ֆունցիոնալ վիճակը բարելավելուն: Մայիսի 25-ին ՌԻՈ-2016 թ օլիմպիական ուղեգրեր նվաճած այս մարզաձևի մեր հրաշալի քառյակը՝ Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը մեկնել են Իտալիա: Այստեղ նրանք Սասսարի քաղաքում մասնակցելու են ուժեղ կազմ հավաքող ավանդական միջագային ներկայացուցչական՝ Մաթեո Պելիցոնեի 35-րդ հուշամրցաշարին (Milone Trophy Matteo Pellicone Memorial), որն ընթանալու է միայն մեկ օրում ՝ մայիսի 28-ին:

Ըստ նախնական հայտերի, հուշամրցաշարին մասնակցելու հրավեր են ստացել 29 երկրի առաջատար ըմբիշներ: Ըստ մրցաշարի ժանակացույցի, ժամը 9:30-14:00 ընթանալու են բոլոր 8 քաշային կարգերի՝ 59, 66, 71, 75, 80, 85, 98 և 130 կգ նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերն, իսկ ժամը 17:00-20:30-ը կանցկացվեն եզրափակիչ փուլի մենամարտերը: Հուշամրցաշարի գոտեմարտերի ընթացքին ուղիղ հեռարաձակմամբ կարող եք հետևել հետևյալ հղումներով՝

Մրցագորգ A – https://www.youtube.com/watch?v=gIkQ_c8ADJw

Մրցագորգ B – https://www.youtube.com/watch?v=Cjjh6U2rSL4

Մրցագորգ C – https://www.youtube.com/watch?v=OeBD8r-dhbU

Հավելենք, որ 2014 թ ՀՀ պատվիրակները հուշամրցաշարի 33-րդ խաղարկությունից մրցանակների հարուստ ավարով են վերադարձել Իտալիայից: Առաջին տեղը գրավել էին Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Շահինյանը և Արթուր Ալեքսանյանը, իսկ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյան էլ արծաթե մեդալ էին նվաճել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում