Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում «Ձախերի» կուսակցության համագումարի ժամանակ ներկաներից մեկը տորթ է նետել Բունդեսթագում ֆրակցիայի առաջնորդ Սառա Վագենկնեխտի վրա, որը չի աջակցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությանը: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Տորթով ակցիան պատկանում է այսպես կոչված ««Ազգի թշնամիների համար տորթեր» հակաֆաշիստական նախաձեռնությանը»:
Տեղի ունեցածից հետո, ձախ ֆրակցիայի ներկայացուցիչ Բեռնդ Ռիկսինգերը հայտարարել է, որ համագումարում նման գործողություններն անթույլատրելի են, «հատկապես՝ կանանց նկատմամբ»: