Իրանը նախատեսում է այս տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել ավիավառելիք: IRNA գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի նավթամթերքների ազգային ընկերության ղեկավար Իսմայիլ Հիշամ Ֆիրուզը:
Ըստ նրա` Իրանը ծրագրում է ավիակերոսին արտահանել ոչ միայն Հայաստան, այլ նաև Աֆղանստան, Իրաքյան Քրդիստան, Տաջիկստան:
Իրանը նախատեսում է էապես ավելացնել ավիավառելիքի արտահանման ծավալները: Սեպտեմբերից կավելացվի նաև արտերկիր բենզինի արտահանումը: