«Միլան»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մատեո Կովաչիչի ծառայություններով:
Իտալական ակումբի գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանին չի բացառել խորվաթ կիսապաշտպանի տրանսֆերի ձեռքբերումն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Transfermarkt-ը 20 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը: Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Կովաչիչը «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում: