Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աֆոնում հանդիպել է Սուրբ Սինոդի անդամներին և նստել է այն գահին, որտեղ նախկինում կարող էին նստել միայն բյուզանդական կայսրերը՝ տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով «Ցարգրադ» հեռուստաալիքին:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աֆոն, նրա այցը նվիրված է Սուրբ Աֆոնում ռուսական վանական միաբանության առկայության հազարամյակին: