Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ արձանի տեղը նախ որոշվում է քաղաքաշինական խնդիրներով: «Գ. Նժդեհի արձանը տեղադրված է գլխավոր պողոտայի վրա, Կառավարության շենքերի հարևանությամբ, թիկունքով Պետական պատկերասրահի կառույցին և ամենակարևորը՝ հայացքով երկխոսության մեջ գտնվելով Վարդան Մամիկոնյանի արձանի հետ»,- նշեց Տ. Բարսեղյանը հավելելով, որ սա միակ ճիշտ և լավագույն վայրն է այս արձանի համար:
Մանրամասները՝ տեսանյութում: