«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանում նշում էր ավանդական միջոցառումը՝ նվիրված «Բաշ-Ապարան» հերոսամարտի 98-ամյակին։
Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ով նաև «Նիգ-Ապարան» հայրենակցական միության ղեկավարն է, անձամբ կտրեց տորթն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ բաժանեց քաղաքացիներին։