Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

Դարձ ի շրջանս յուր

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձը, բացի ներքաղաքական ասպեկտի տեսանկյունից, հատկանշական հանգամանք է նաև ընդհանուր հանրային-պետական զարգացման տրամաբանության տեսանկյունից կարևոր մի խնդրի առումով:

Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում ակտիվություն սկսվեց, այսպես ասած, «առաջին սերնդի» գործիչների շրջանում: Ակտիվացավ 68 տարեկանում նախագահությունն անհնար համարող Լևոն Տեր-Պետրոսյանը, անուղղակի, սակայն ակտիվացավ Ռոբերտ Քոչարյանը, որի առաջիկա քաղաքական դերակատարության սպասումներն էլ օդում բավական խտացել են: Վերադառնում է Սամվել Բաբայանը:

Մի կողմ թողնենք այս մարդկանց դերակատարման, վաստակի, գնահատվածության, թերագնահատվածության կամ գերագնահատվածության խնդիրը: Այստեղ մեկնաբանությունները բազմազան են, գնահատականները՝ տարբեր, ընդ որում՝ շատ հայտնի: Հասարակության վերաբերմունքը այս և այդ սերնդի տարբեր այլ գործիչների հանդեպ տարբեր է, մի ծայրահեղությունից հասնում է մինչև մյուսը կամ գտնվում միջակայքային բազմազանության մեջ: Այդ հարցերին անդրադարձեր լինում են ու դեռ կլինեն անկասկած:

Այստեղ հատկանշական է այն, որ ապրիլյան պատերազմը կարծես թե հանդիսացավ «առաջին սերնդի» քաղաքական վերակենդանացման խթան: Ընդ որում, կա որոշակի պարադոքս: Ապրիլյան պատերազմը մի կողմից՝ հենց այդ սերնդի «պետականաշինության» տոտալ ձախողման դրսևորում էր, մյուս կողմից՝ հենց այդ սերունդն է ակտիվանում ապրիլյան պատերազմից հետ, դառնում դրության տերը կամ վերադարձնում դրությունն իր ձեռքը:

Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ ապրիլյան զարգացումները Հայաստանում ավելի հրամայական պետք է դարձնեին, ավելի պետք է ընդգծեին նոր սերնդի գործիչների անհրաժեշտությունը, քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը: Առավել ևս, որ քսան տարին, քսանհինգ տարին բավական ժամանակահատված է այդ սերնդափոխության համար, սերնդափոխության դրսևորումների առարկայացման համար:

Սակայն այստեղ է ահա, որ ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ է դառնում երևի թե պետականության ամենամեծ բացերից մեկը՝ չի ապահովվել սերնդափոխության բավարար դինամիկա և բովանդակություն, ինչի հետևանքով այսօր՝ ապրիլյան արտակարգ իրավիճակում, պետականության համար արտակարգ մի ճամփաբաժանում դրության տերը դառնում է ոչ թե նոր, այլ հին սերունդը, որը իր գործունեության հետևանքով էլ մեծ հաշվով ծանրացրել էր այդ դրությունը:

Ապրիլյան իրադարձությունները Հայաստանում պետք է տային առաջին սերնդի հրաժեշտի մեկնարկը, բնականաբար՝ թե՛ ներառյալ ներկայիս իշխանությունը, թե՛ հենց այդ իշխանության «հրամանատարությամբ»: Բայց, փաստորեն, տեղի է ունենում հակառակը, և մենք ականատես ենք լինում առաջին սերնդի «ռեաբիլիտացիոն» գործընթացի: Ընդ որում, առայժմ ձեռնպահ մնանք այստեղ արդյունավետության հեռանկարներ քննարկելուց, թեև ինքնին արդեն անցնող երկու տասնամյակների արդյունքը առավել քան խոսուն է: Զուտ արձանագրենք. ինքնին փաստը, որ ներկայումս մենք ականատես ենք լինում սերնդափոխության գաղափարի կամ գործընթացի կանգառի, այդ թվում նաև՝ հանրային մի զգալի մասի գիտակցական շերտերի տեսանկյունից, արդեն իսկ պետականության հեռանկարի համար անարդյունավետ իրողություն է:

Սրան զուգահեռ այստեղ, իհարկե, խնդիրը այն է, որ հանրությունն ինքը փաստորեն օբյեկտիվորեն անկարող է եղել իր միջից գտնել այդ խնդրի լուծման ավելի կենսունակ և ավելի արդյունավետ ռեսուրսներ: Եվ այդ հանգամանքը պետք է լինի Հայաստանի և Արցախի հեռանկարով մտահոգ շերտերի առաջիկա մտորումների առարկան:

 

Լուսանկարը` armtimes.ru-ի

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "1in.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում