Կառլ-Հայնց Ռումենիգեն կտրականապես ժխտել է խոսակցություններն այն մասին, թե «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում:
«Մի բան, որ ես հաստատ կարող եմ ասել, այն է, որ Լևանդովսկին կխաղա «Բավարիա»-ում նաև հաջորդ մրցաշրջանում: Կարող եք չմտածել այս մասին:
Մենք չենք վաճառելու Լևանդովսկիի տրանսֆերը ոչ մի թիմի, անկախ նրանից՝ որքան գումար կառաջարկեն մեզ»,- Kicker-ը փոխանցում է Ռումենիգեի խոսքը:
Ավելի վաղ լեհ հարձակվողի գործակալը հայտարարել է, որ իրենք բանակցում են «Ռեալ»-ի հետ: