Հայտնի դերասան Մայքլ Դուգլասը Fox News-ին տված հարցազրույցում պատմել է իր կյանքի ամենամութ պահերի մասին:
«Երբ իմ ավագ որդին՝ Քեմերոնը, որ այժմ 37 տարեկան է, հայտնվեց բանտում թմրանյութերից կախվածության պատճառով, իմ սիրտը կոտրվեց: Նաև այն ժամանակ, երբ տեղեկացա, որ քաղցկեղ ունեմ: Այդ երկու հարվածները ամենամութ պահերն էին»,- ասել է դերասանը:
Դուգլասը, որ բուժվել է քաղցկեղից, հերքել է նաև այն լուրերը, թե իրեն մնացել է ապրելու ընդամենը երեք ամիս:
Հանրահայտ դերասանը 71 տարեկան է: Նա բազմաթիվ հեղինակավոր կինեմատոգրաֆիական մրցանակների դափնելիր է, այդ թվում երկու անգամ արժանացել է «Օսկար» հեղինակավոր մրցանակի: