Միլանի մետրոներից մեկում՝ Կադորնի կայարանում, կասկածելի փաթեթ է հայտնաբերվել: Կայարանի ելքը հեռու չէ «Սան Սիրո» մարզադաշտից, որտեղ այսօր տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» դիմակայությունը:
Դեպքի առնչությամբ մետրոյի ուղևորները տարհանվել են: Նրանք մարզադաշտ կհասնեն կա՛մ տաքսիով, կա՛մ այլ եղանակով:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաղթողի տիտղոսը կվիճարկեն Մադրիդի «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն: