Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու իր գործակալը բանակցություններ են վարել Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Այս մասին հայտարարել է անձամբ ֆուտբոլիստի գործակալը:
«Ռեալ»-ի ներկայացուցիչները մեզ մոտ եկան մի քանի շաբաթ առաջ: Նրանք ասացին, որ ուզում են տեղափոխությունն իրականացնել: Մադրիդյան ակումբն այնպիսի մեծ թիմ է, որ նոր մարտահրավեր կլինի Լևանդովսկիի համար:
Մենք «Բավարիա»-ին տեղեկացրել ենք բանակցությունների մասին»,- ասել է գործակալը: