Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Հեռանալու փոխարեն

Հայաստանում այսօր նշվում է Առաջին հանրապետության օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ գրեթե վեց դար ընդմիջումից հետո, Հայաստանը վերստին դարձավ անկախ պետություն, որը, ցավոք, շատ կարճ տևեց: Երկու տարի հետո Հայաստանը ծանրագույն պայմաններում ստիպված էր հանձնվել բոլշևիկյան Կարմիր բանակին, խորհրդայնացվել, հետո պետք է Հայաստանն անցներ ստալինյան տեռորով, ԽՍՀՄ կենսագրության այլ փուլերով, հետո պետք է վերստին անկախ դառնար, իսկ հետո պետք է այդ անկախ պետությունում սկսվեր ստալինյան ռեպրեսիաների արդարացման գործընթաց և կանգնեցվեր այդ ռեպրեսիաների գործուն մասնակիցներից մեկի՝ Անաստաս Միկոյանի արձանը:

Սա մի համառոտ շղթա էր, որը, ըստ էության, ողբերգական զավեշտականությամբ ցույց է տալիս 2016 թվականի մայիսի 28-ի խորհուրդը, այն իրական խորհուրդը, որ Հայաստանի իշխանությունները դրել են այսօրվա մեջ, իրենց պաթետիկ ճառերից ու ելույթներից դուրս:

Հայաստանի Երրորդ հանրապետությունն այսօր հայտնվել է մի վիճակում, երբ, իհարկե, ոչ երկու տարի, սակայն երկու տասնամյակ հետո շատ մոտեցել է պետականության կորստին, անկախության կորստին: Եվ այս կապակցությամբ Առաջին հանրապետության դասերը ստացել են ավելի մեծ կենսական նշանակություն: Երրորդ հանրապետության կենսագործունեության ընթացքում, թվում էր, տարեցտարի պետք է որ Հայաստանի Հանրապետության համար Առաջին հանրապետության դասերը կորցնեին իրենց ակտուալությունը, դադարեին լինել հրատապ, կենսական խնդիր: Համենայնդեպս՝ դա էր հուշում տրամաբանությունը, այդպես պետք է զարգանար Երրորդ հանրապետությունը:

Սակայն իրադարձությունները ծավալվեցին լրիվ այլ ճանապարհով, և երկու տասնամյակ անց մենք կանգնած ենք մի վիճակում, երբ Առաջին հանրապետության դասերն ըստ էության է՛լ ավելի սրությամբ են այսօր դրված մեր առաջ, դասերը սերտելու անհրաժեշտությունն է՛լ ավելի ցցուն է կանգնած մեր առաջ և է՛լ ավելի դաժան է լինելու դասերը չսովորելու ու քննությունը չհանձնելու պատասխանատվությունը կամ պատիժը, որ մեզ տալու է ժամանակը:

Ինչպես Առաջին հանրապետության դեպքում, այսօր ևս մենք կանգնած են ռուսական ներխուժման վտանգի առաջ, ընդ որում՝ այդ ներխուժումը բարոյահոգեբանական առումով արդեն իսկ իրականություն է, այսինքն՝ արդեն իսկ Հայաստանում տեղի է ունենում մտածողության, մարդկանց մտքի և հոգու վրա տոտալ գրոհ, ագրեսիա:

Հայաստանում ռուսական կայսրության և նրա, այսպես ասած, տեղական սատելիտների գործուն մասնակցությամբ սկսված է գրոհ երկրի ինքնիշխանության, անկախության գաղափարի դեմ, հասարակության մոտ փորձ է արվում վարկաբեկել պետականության, անկախության, ինքնիշխանության գաղափարը՝ առայժմ անուղղակի, այսինքն՝ միկոյաններին վերակենդանացնելով: Հաջորդ փուլում կարող ենք կասկած չունենալ, որ տեղի կունենա ուղղակի վարկաբեկման գործընթաց:

Այս ամենը մենք հաճախ թերագնահատում ենք, հաճախ մտածում ենք, թե շատ ավելի նշանակություն ենք տալիս, քան արժե: Սակայն ժամանակի ընթացքը վկայում է, որ այդ ամենը նորանոր աստիճաններ է արձանագրում, և հենց սրա արդյունքում է, որ մենք Առաջին հանրապետության տխուր ճակատագրից հեռանալու փոխարեն՝ ըստ էության շատ ավելի ենք մոտեցել դրան: Եվ այսօր շատ ավելի տեղին է տագնապը, քան տոնը, և այսօր շատ ավելի համարժեք է ղողանջող զանգը, քան հնչող շեփորներն ու ծնծղաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում