Նախորդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ ճաշի ժամը ազդում է ճարպակալման ռիսկի վրա: Սակայն Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, որ դա այդպես չէ, հայտնում է UPI.com-ը:
Նրանք վերլուծել են 4-18 տարեկան ավելի քան 1600 երեխաների տվյալներ, որի արդյունքում պարզել են, որ ճարպակալման ռիսկը այն երեխաների մոտ, ովքեր սնվել են երեկոյան ժամը 8-ից 10-ը ժամանակահատվածում ավելի մեծ չէ քան նրանց մոտ, ովքեր սնվել են 2-ից 8-ի միջակայքում:
Հետագայում գիտնականները պլանավորում են ուսումնասիրել այլ գործոններ` կապված երեխաների ճարպակալման հետ, ինչպես օրինակ նախաճաշը և քնի ռեժիմը: