Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Հոնդուրասի ընտրանու դեմ ընկերական խաղում վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան:
Մեսսին ստիպված է եղել լքել խաղադաշտը հանդիպման միջնամասում մրցակցի ֆուտբոլիստ Օլիվեր Մարասանի հետ բախման արդյունքում:
Մեսսին արդեն բուժզննում է անցել, սակայն թե երբ կապաքինվի, տեղեկություններ դեռևս չկան: