Նիդեռլանդների կառավարությունը մտադիր է թույլատրել մարդկային էմբրիոններ աճեցնել լաբորատորիայում գիտական ուսումնասիրությունների համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ երկրի առողջապահության նախարար Էդիթ Սհիփփերսը նշել է, որ հետազոտությունը վերաբերում է անպտղությանը, արհեստական վերարտադրողականության մեթոդներին, ժառանգական և բնածին հիվանդություններին: Բժիշկների խոսքով՝ այդ գիտական մշակումները մարդկանց հնարավորություն կտան առողջ երեխաներ ունենալ, նաև բուժել անպտղությունը վաղ տարիքում քաղցկեղի դեմ պայքարից հետո: