Ֆրանսիան և Գերմանիան պատրաստում են համատեղ նախաձեռնություն ԵՄ ապագայի հարցով այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան կանցկացնի հանրաքվե Եվրամիության անդամության վերաբերյալ, հայտնում է AFP-ն` հղում կատարելով դիվնագիտական աղբյուրներին:
Զրուցակիցներից մեկը գործակալությանը հայտնել է, որ Փարիզը և Բեռլինը արդեն սկսել են համատեղ պլանի քննարկումները` անկախ բրիտանական հանրաքվեի արդյունքներից:
Չնայած այն բանին, որ պաշտոնական Բրյուսելը պնդում է, որ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու դեպքում պլան «Բ» գոյություն չունի, եվրոպական երկրներում գործակալության աղբյուրները հայտնում են, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի պաշտոնյաները երկուշաբթի հանդիպել են Բելգիայում, որպեսզի քննարկեն միության ապագան քվեարկությունից հետո:
Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին: Հարցումների համաձայն՝ Brexit-ի կողմնակիցները և հակառակորդները հավասար են: