Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով ինն անգամ դարձել է «Ռոլան Գարոս»-ի հաղթող, չի կարողանա շարունակել ելույթները Ֆրանսիայի Բաց առաջնության ընթացիկ խաղարկությունում:
Խոսելով մրցաշարի մասին՝ Նադալը նշել է, որ իր վերջին հանդիպմանը ցավեր է զգացել ձեռքի շրջանում և չի կարողանա մասնակցել մրցաշարի հետագա փուլերին:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով մրցաշարին չի մասնակցում նաև Ռոջեր Ֆեդերերը: