Cardiff 3 wheeled skates-ը անվաչմուշկը ամրանում է կոշիկների վրա, ինչը շատ հարմարավետ է, քանի որ այն կարելի է հանել և հագնել, երբ պետք է, և հարկ չի լինում լրացուցիչ վերցնել նաև կոշիկ: Այս մասին հայտնում է novate.ru-ն:
Ի տարբերություն տիպային մոդելների՝ Cardiff Skates-ն ունի 3 անիվ, որոնց եռանկյունաձև տեղադրումը ստեղծում է կայուն հարթակ: Ունի նաև արգելակման համար մեկ լրացուցիչ անիվ:
Չմուշկները կոշիկներին ամրացվում են լեռնադահուկային կոշիկների ամրացման սկզբունքով և ունեն ունիվերսալ չափեր, այդ պատճառով հարմար են ցանկացած չափի կոշիկներին ամրացնելու համար: Դրանցից կարող են օգտվել ինչպես մեծահասակները, այնպես էլ դեռահասները: