Լոս Անջելեսի դատարանը որոշել է բավարարել դերասանուհի Էմբեր Հերդի խնդրագիրը և արգելել է նրա նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեպին, 90 մետրից ավելի մոտենալ նրան: Այս մասին հայտնում է TMZ-ն:
Բացի դրանից, դատարանը Հերդին իրավունք է տվել շարունակել ապրել իրենց ընտանեկան տանը: Էմբեր Հերդի շատ այլ խնդրանքներ մերժվել են:
Նշվում է, որ մոտենալու արգելքը կգործի առնվազն մինչև մյուս դատալսումը, որը տեղի կունենա հաջորդ ամսին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Էմբեր Հերդը չեղարկել է Ջոնի Դեպի հետ ամուսնությունը: Դրանից հետո նա հայտարարել է ամուսնու կողմից ընտանեկան բռնությունների մասին: