Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Պատմություն, որը պետք է հիշել, բայց չհամեմատել

Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձը պատմական այն օրինակներից մեկն է, որոնց առիթով ամեն անգամ մենք զուգահեռներ ենք անցկացնում մեր այսօրվա իրականության, խնդիրների, մարտահրավերների հետ: Մյուս կողմից, սակայն, այս զուգահեռները մեզ համար կարծես թե դարձել են իրականությունից փախուստի տարբերակ կամ այդ իրականության համար պատասխանատվությունից որոշակիորեն հեռանալու տարբերակ՝ ամեն մեկս մեր դիրքում. պաշտոնյան պաշտոնում, ընդդիմադիրը՝ ընդդիմությունում, քաղաքացին՝ հասարակությունում:

Բանն այն է, որ իրականության համեմատության եզր դարձնելով անցյալը՝ մենք, ըստ էության, գուցե մեզ համար էլ աննկատ զբաղվում ենք իրականության կեղծումով, իրականությունը ինչ-որ իմաստով նաև պղտոր ջրի վերածելով: Պատմությունից անկասկած պետք է դասեր քաղել, բայց պատմությունը չպետք է դառնա իրականությունը չափելու միավոր, որքան էլ մեծ է դրա գայթակղությունը: Բանն այն է, որ հաճախ մենք պատմությամբ փոխարինում ենք ներկայիս վերլուծությունը, ներկայիս ուսումնասիրությունը: Մենք վերաշարադրում ենք պատմությունը, ներկան հարմարեցնում ենք պատմությանը՝ այդպիսով խուսափելով ներկան հանգամանալից վերլուծության և դիտարկման ենթարկելու մեր պատասխանատվությունից:

Եվ այդ տեսանկյունից, Հայաստանի Երրորդ Հանրապետության ներկան չափազանց հարուստ է Առաջին Հանրապետության պատմության հետ համեմատություններով: Եվ որքան էլ նման են իրականությունները, դերերը և դերակատարները, որքան էլ մեծ է պատճառահետևանքային կապը հարյուրամյա իրադարձությունների և ներկայի միջև, այդուհանդերձ մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում, հաղորդակցության այլ դարաշրջանում, հնարավորությունների այլ միջավայրում: Աշխարհը ներկայումս փոքրացել է չափազանց շատ, և հարյուրամյա վաղեմության տարածաշրջանը այսօր, ըստ էության, անտեսանելի է ներկայի ընդգրկումներում:

Եվ այս առումով, եթե 1991 թվականի անկախությունից հետո համեմատությունների օբյեկտիվ մթնոլորտը ինչ-որ իմաստով օրինաչափ էր դարձնում նորանկախ հասարակության համար հայացքը դեպի Առաջին Հանրապետության կարճատև պատմություն, ապա Երրորդ Հանրապետության քառորդ դարի ընթացքը համաշխարհային իրադարձությունների համատեքստում զարգացել է մի տրամաբանությամբ, որ ներկայումս Առաջին Հանրապետության տարեդարձը մեզ համար հիշարժան է խորհրդանշականությամբ, բայց վտանգավոր է համեմատության պոտենցիալով:

Առաջին Հանրապետությունը չպետք է դառնա համեմատության առարկա: Երրորդ Հանրապետությունը գտնվում է չափազանց, արմատապես տարբեր միջավայրում, որտեղ պատմական համեմատությունները այլևս նեղացնում են հանրային մտահորիզոնը, սահմանափակում տեսադաշտը, ըստ էության ստեղծում ջայլամային մի տրամաբանություն, երբ մենք ներկայից և ապագայից պաշտպանվելու համար մեր գլուխը պարբերաբար թաղում ենք անցյալի մեջ:

Մայիսի 28-ը մեր անցյալի փառահեղ էջերից է, մեր հպարտության առարկան, մեր հաղթանակների կոդը, մեր արժանապատվության ուղենիշը, սանդղակը: Բայց դա մեզ պարտավորեցնում է նայել դեպի ապագա, հանգամանալից ուսումնասիրել ներկան, գնահատել այն միջավայրը, որում մենք ապրում ենք, հասկանալ հաղորդուղիները, դրանց ընձեռած նոր հնարավորությունները, ներկայիս խաղացողների վարքագծային փոփոխությունները, որ պայմանավորված են դրանցով՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական կենտրոնների իմաստով:

Մեր տարածաշրջանն այսօր միայն Ռուսաստանի և Թուրքիայի արանքում չէ, մեր տարածաշրջանում այսօր կան ակտիվ ԱՄՆ, Եվրամիություն, Իրան, այսօր կա եվրաասոցացվող Վրաստան:

Մայիսի 28-ի արժեքը պետք է մեզ օգնի առավելագույնս ադապտացնել մեր միտքը ներկային և ամբողջացնել ապագայի գինը մեզ համար: 98 տարի առաջ մեր սերունդները Սարդարապատում հերոսացել են մեր գլուխը բարձր պահելու և ապագա կառուցելու, ոչ թե այդ գլուխը պարբերաբար նրանց հերոսության մեջ «ջայլամի» նման թաքցնելու համար:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում