Thursday, 18 04 2024
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը

Սեյրան Օհանյանի կինն ընդունել է լոսանջելեսահայ բարերարներին

Մայիսի 27-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանն ընդունել է բարերարներ, Լոս Անջելեսի «Իրանահայ միության» անդամ Թոմիկ Ալեքսանյանին և բեռնափոխադրումներ, դրամական փոխանցումներ իրականացնող ամերիկյան կազմակերպության նախագահ Գագիկ Թամրազյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոս Անջելեսում հեռարձակվող «Բարև» հեռուստածրագրի հեղինակ-վարող Նունե Ավետիսյանը:

Զրույցի ընթացքում բարերարները նշել են, որ Հայրենիք կատարած հերթական այցի նպատակն է կազմակերպել և իրականացնել լոսանջելեսյան հեռուստամարաթոնի ամբողջ հասույթն ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքներին տրամադրելու գործընթացը: Գագիկ Թամրազյանը, ով Հայրենիքին մատուցած բազում ծառայությունների համար արժանացել է «Վազգեն Սարգսյան» և «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալների, «Տիգրան Մեծ» շքանշանի և այլ պետական պարգևների, իր կազմակերպության հայաստանյան մասնաճյուղերի միջոցով անմիջական մասնակցություն, օժանդակություն է ցուցաբերելու ֆինանսական փոխանցումների իրավական ձևակերպումները և հետագա բանկային գործառույթներն իրականացնելիս:

«Երբ ապրիլյան պատերազմը սկսվեց, Լոս Անջելեսում ապրող բոլոր հայերը համախմբվեցին՝ սատարելու մեր վիրավոր զինծառայողներին, վշտակցելու, աջակցելու զոհված հերոսների ընտանիքների անդամներին: Հաշված օրերի ընթացքում լուծվեցին կազմակերպչական բոլոր հարցերը, և հպարտությամբ պետք է փաստեմ, որ ինքնաբուխ հեռուստամարաթոնը նախադեպը չունեցող իրադարձություն դարձավ»,- նշել է Թոմիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ հեռուստամարաթոնի հիմնադիր հանձնախմբի կողմից կայացվել է որոշում, այն է՝ գալիք տարվա ապրիլի 2-ին և այսուհետև՝ ամեն տարի, իրականացնել այդ մարաթոնը, որպեսզի «սփյուռքի համեստ ներդրումները»՝ ուղղված զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին, շարունակական լինեն:

«Երեկ հանդիպեցի զոհված մարտիկների մայրերի հետ,- շարունակել է Թոմիկ Ալեքսանյանը,- ժայռեր էին ամեն մեկը… Հպարտ ու լուռ արժանապատվությամբ կրելով իրենց ցավը՝ շնորհակալություն էին հայտնում, այնինչ մե՛նք ենք երախտապարտ, որ նրանք իրենց որդիներին՝ իրենց օջախների սյունը, նվիրաբերել են հանուն հայրենիքի, հանուն խաղաղության»:

Հայրենիք կատարած հերթական այցի շրջանակում Թոմիկ Ալեքսանյանը և Գագիկ Թամրազյանը նաև հանդիպել են ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված և Հայաստանի մի շարք բուժհաստատություններում դեռևս բուժվող զինծառայողներին: Այսօր էլ այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

«Լինելով հոսպիտալում և ծանոթանալով առկա պայմաններին՝ մենք բարձրաձայնեցինք մեր մտահոգությունների մասին և խնդիր դրեցինք մեր առջև. վերադառնալով Լոս Անջելես՝ համախմբել մեր բոլոր ուժերը՝ սփյուռքի բոլոր հասարակական կազմակերպությունները, բոլոր հիմնադրամները, և բոլոր միջոցները նպատակաուղղել առաջիկայում այստեղ միջազգային չափորոշիչներին համապատասխան, ներկայանալի հոսպիտալի կառուցմանը: Մենք պարտավոր ենք կյանքի կոչել այդ ծրագիրը, որովհետև զինվորը և սպան, որ այսօր անառիկ են պահում Հայոց պետականությունը՝ Հայաստանի և Արցախի անկախությունը, արժանի են լավագույն բուժսպասարկմամբ ապահովված լինելուն»,- իր խոսքը եզրափակել է Թոմիկ Ալեքսանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում