Իտալացի գիտնականների կարծիքով՝ Թութանհամոնի դամբարանում հայտնաբերված դաշույնը պատրաստված է ոչ երկրային նյութից, հայտնում է TASS-ը: Դաշույնը գտնվել է դեռևս 1925 թվականին՝ սարկոֆագը բացելուց հետո:
«Հին Եգիպտոսում երկաթից արտադրանքներ շատ քիչ են եղել: Այդ նյութն ավելի թանկ է գնահատվել, քան ոսկին: Անհավանական է, որ ավելի վաղ ոչ ոք չի հետազոտել այդ համաձուլվածքը»,- նշել է փորձաքննության մասնակիցներից մեկը՝ Թուրինի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Ֆրանչեսկո Պորչելին:
Նաև նշվում է, որ եգիպտական հին պապիրուսներից մեկում տեղեկություն կա «երկնքից ընկած երկաթի» մասին: Սակայն, այդ տարբերակի մասին գիտնականներից ոչ ոք լրջորեն չի մտածել: