Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Առաջին Հանրապետությունը կործանվեց իդեալիզմի ավելցուկից, Երրորդը խեղդվում է ցինիզմի հասնող պրագմատիզմից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

– Պարոն Հայրապետյան, մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության օրն է՝ շատ կարևոր տոն մեզ համար, որը, սակայն, այս անգամ, վերջին 22 տարիներից ի վեր, մենք նշում ենք նոր իրողություններում՝ ապրիլի քառօրյա պատերազմից հետո առաջ եկած մարտահրավերները և հրատապ խնդիրներն աչքի առաջ ունենալով: Դուք ինչպիսի՞ տարբերություններ և ինչպիսի՞ նմանություններ կարող եք նշել Առաջին և ներկայիս հանրապետությունների միջև, որոնք կարող են վճռորոշ լինել մեր ապագայի համար:

– Նախապես բոլորին շնորհավորում եմ տոնի առիթով, մաղթում եմ, որ մեր պետականությունը հավերժական լինի: Ինչով են մեր Առաջին և Երրորդ հանրապետությունները նման. առաջին մեծագույն նմանությունն այն է, որ մենք դե յուրե ունենք պետականություն, մենք ճանաչված ենք աշխարհի կողմից, կային դրական բաներ, որ Առաջին Հանրապետությունում կային և հիմա չկան, և՝ հակառակը: Առաջին Հանրապետությունը իդեալիստների հանրապետություն էր, հիմա՝ կարծեք թե պրագմատիկների: Այն ժամանակ հանրապետությունը կործանվեց իդեալիզմի ավելցուկի պատճառով, Երրորդը մի փոքր խեղդվում է ցինիզմի հասնող պրագմատիզմի ավելցուկի և իդեալիզմի, երազայնության իսպառ բացակայության պատճառով, թերևս: Այս հանրապետությունն ունի իր առավելությունները առաջինի նկատմամբ. այն ժամանակ, անշուշտ, երկարատև պետականազրկությունից հետո փորձառության լուրջ պակաս կար, և իդեալիզմն էլ՝ մյուս կողմից, ամեն ինչ միանգամից հասցնելու բուռն մղումը մեր պետությանը թույլ չտվեցին հստակ կողմնորոշվել, և հյուսիսից եկող ցունամին ոչնչացրեց նաև մեր պետականությունը: Այդ սխալները, փառք Աստծո, հիմա չեն կրկնվում, մենք ավելի շրջահայաց ենք, պակաս ռոմանտիկ. ռոմանտիզմը, որ պակասել է, դա լավ է, բայց երբ իսպառ է վերանում, դա է սոսկալի: Ազգը եթե չունի իդեալներ, անիմաստ, աննպատակ է դառնում նրա գոյությունը:

– Կարծում եք՝ մենք այսօր չունե՞նք իդեալ:

– Եթե Սահմանադրության մեջ ամրագրված իդեալներն են, դրանք շատ նորմալ են, բոլոր ժողովուրդների մոտ կան: Բայց կան կարևոր հարցեր, որոնք Սահմանադրությամբ չէ, որ ամրագրվում են. Չարենցը դա ձևակերպել էր հետևյալ կերպ. «Ովքե՞ր ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում»: Այս հարցերի պատասխանը տալիս մենք երկու ծայրահեղություններն ենք ընտրում՝ առանց զգալու, որ կյանքը շարժման մեջ է, ճոճքի մեջ է, մենք մեր տեղը հստակորեն չենք պատկերացնում: Մենք ճշգրտման խնդիր ունենք, որը մեզ կօգնի վաղվա մարտահրավերների առջև ավելի պատրաստ լինելու:

– Դուք նշեցիք հյուսիսից եկող ցունամիի մասին, արդյո՞ք այսօր այդ ցունամիի թափը և աշխարհագրությունը փոխվել է, նկատի ունեմ քաղաքական կարևոր կենտրոնների վերաբերմունքը և նրանց շահերի բախումը, որի կիզակետում է Հայաստանը, այդ առումով ի՞նչ տարբերություններ կարող եք նշել:

– Երկու դեպքում էլ տրամաբանությունը նույնն է՝ որևէ փոփոխություն չկա. արևմտյան քաղաքակրթության և ռուսական խոտոր սուբցիվիլիզացիայի՝ ենթաքաղաքակրթության պայքար է: Նախորդ անգամ բռնի կերպով վերացվեց երեք հանրապետությունների անկախությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի: Այն ժամանակ կարծեք թե միակենտրոն աշխարհի համար պատասխանատվություն կրող գերտերություն չկար: Դրա հավակնությունն ուներ Մեծ Բրիտանիան: Հիմա շատ հաճախ ժամանակները խառնելով մանիպուլյացիա են անում՝ բերելով «Մեր նավերը ձեր լեռները չեն կարող բարձրանալ» արտահայտությունը: Փառք Աստծո, որ հիմա Մեծ Բրիտանիան չէ տնօրինողը: Փառք Աստծո, որ այսօր դրոշակակիրն ազատ աշխարհ ԱՄՆ-ն է, որը իդեալներ ունեցող, իդեալիստական պետություն է, իսկ իդեալիստ պետությունները երբեք չեն դավաճանում ո՛չ մեծ, ո՛չ փոքր դաշնակիցներին:

– Իսկ Ռուսաստանը չունի՞ իդեալներ:

– Ո՛չ, Ռուսաստանը դեգերումների մեջ է, նա չունի իդեալներ այն պահից, երբ ջախջախվեց նրա վերջին իդեալը՝ կոմունիստական իդեալը, որը պատուհաս էր հենց ռուս ժողովրդի գլխին:

– Բայց հիմա կայսերապետությունը վերականգնելը ևս իդեալ է, որին ձգտում է պուտինյան վարչակարգը:

– Ժամանակավրեպ բաներ կան, իհարկե, մենք էլ կարող ենք հիմա իդեալ սարքել, ասել՝ տրեխներ ենք ուզում հագնել, դա անլուրջ է, դրա գնացքը վաղուց մեկնել է: Պատմությունն, այո՛, մակընթացություններ և տեղատվություններ ունենում է, բայց պատմության ընթացքը երբեք հնարավոր չէ կասեցնել: Ես հրճվանքով տեսա, որ երեկ «Յոթնյակը» որոշեց երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ճիշտ է, մենք ռազմագերի ենք և ավելին չենք կարող անել թաթար-մոնղոլական կայսրության դեմ, բայց գոնե մեզ իրավունք կվերապահենք նրա ցանկացած ձախողման համար ուրախանալ, ներքին հրճվանք ապրել և սպասել նրա վերջնական ձախողմանը գոնե մեր տարածաշրջանում:

– Անգամ եթե այդ ձախողման արձագանքը և ցավալի հետևանքները նաև պրոյեկտվում է մե՞զ վրա:

– Ո՛չ, ընդհակառակը՝ Ռուսաստանի ձախողումը մեզ համար ցավալի հետևանք չի կարող ունենալ, ցավալի հետևանք կլինի մեզ համար այն ժամանակ, երբ Ռուսաստանը որոշակի ուժ ունենա, մեկուսացված չլինի և կարողանա իր բարբարոս խաղերը խաղալ նաև Հարավային Կովկասում՝ այնպես, ինչպես 1920-ին:

– Այսինքն՝ հիմա այդ դրսևորումները չե՞ք տեսնում այս ապրիլյան քառօրյա պատերազմի հրահրման մեջ:

– Նույնությամբ կրկնվում է, բայց այն ժամանակ հետևանքը մեզ համար եղավ մեր պետականության կորուստը, իսկ այս անգամ Ռուսաստանը՝ ի դեմս Ադրբեջանի, իր քթին շատ հզոր կերավ: Քառօրյա պատերազմում մենք կասեցրեցինք ոչ թե Ադրբեջանին, այլ Ռուսաստանին:

– Բայց ամեն դեպքում նաև կորուստներ ունեցանք՝ ոչ միայն մարդկային, այլ նաև տարածքային:

– Մենք հաղթել ենք: Դրեք նժարների վրա, մենք չափազանց մեծ հաղթանակ ենք տարել այդ քառօրյա պատերազմում, և դեռ մեծ հաղթանակներն առջևում են:

– Այս փուլում կասեցումը կարող ենք համարել հաղթանա՞կ:

– Այո՛:

– Դուք էիք ասում իդեալների մասին. ո՞րը պետք է լինի ղարաբաղյան հարցում մեր իդեալը, չպե՞տք է ձգտենք ավելիին:

– Մենք կասեցրել ենք ռուսական հզոր ալիք: Ռուսական խաղը Հարավային Կովկասում չիրականացավ: Դա ճիշտ նույնն է, ինչ 1920-ի օգոստոսյան դեպքերն էին, երբ Ռուսաստանի հրահրմամբ՝ Թուրքիան հարձակվեց անկախ Հայաստանի վրա, որի գինը եղավ այն, որ Ռուսաստանը Թուրքիային նվիրեց հայկական տարածքները: Հիմա Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու համար գինը լինելու էր Ղարաբաղը, որը չստացվեց: Եվ Ռուսաստանը որքան թույլ լինի, այնքան քիչ է նրան հաջողվելու մեզ որպես մանրադրամ օգտագործել ԱՄՆ-ի դեմ իր պատերազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում