Եվրամիությունը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները մինչև 2017 թվականի հունիսի 1-ը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԵՄ Խորհուրդի կոմյունիկեում:
«2016 թվականի մայիսի 27-ին Խորհուրդը սիրիական ռեժիմի դեմ ԵՄ սահմանափակող միջոցառումները երկարաձգել է մինչև 2017 թվականի հունիսի 1-ը: Այդ որոշումը ներգրավվում է Խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի եզրակացության մեջ, որտեղ ընդգծվում է, որ ԵՄ-ն կշարունակի ռեժիմի և նրա կողմնակիցների դեմ ընդունել և կիրառել պատժամիջոցներ, քանի դեռ շարունակվում են ճնշումները»,- ասված է հայտարարությունում:
Գործակալության աղբյուրը նաև հայտարարել է, որ Խորհուրդը երկարաձգել է ինչպես անհատական, այնպես էլ տնտեսական պատժամիջոցները: