Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բացառում է, որ իր որդին երբևէ կերկրպագի կատալոնական «Բարսելոնա»-ին:
«Որդիս շատ է փոխում իմ կյանքը: Այն իմաստավորվում է: Եթե նա երկրպագի «Բարսելոնա»-ին, կընդունեմ նրա որոշումը:
Բայց տղաս երբեք նման բան չի անի: Նա իմ գեներն է ժառանգել»,- ասել է Ռոնալդուն: