«Ժառանգություն» կուսակցությա փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ իշխանափոխության համար ընդհանրապես գոյություն ունի երկու ճանապարհ. «Ճանապարհներից մեկը ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելն է, երկրորդը՝ փողոցային պայքարով իշխանությանը հեռացնել»:
«Մեզ համար չկա այլ ճանապարհ, քան փողոցային պայքարն է, և սա ակնհայտ է, – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ որևէ մեկն այլս չի հավատում, որ այս իշխանությունը կարող է պայքարել կոռուպցիայի դեմ կամ արմատական քայլերի գնալ ժողովրդի համար:
«Կա՛մ մենք կկարողանանք արմատապես փոխել իրավիճակը և դառնալ տարածաշրջանում երկիր, որը կարող է ազդել գործընթացների վրա, և որին որպես գործընկեր բոլորը կցանկանան տեսնել, կա՛մ մենք որպես պետություն, ուղղակի դեֆոլտի առջև կկանգնեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: