Տարիներ շարունակ հասարակությունը Հանրային հեռուստաընկերությունից այլ ակնկալիքներ ունի՝ խոսքի ազատության, բոլորին հավասար հնարավորություն տալու առումով: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ «Առաջին լրատվական»- ի հարցին, թե այս առումով ինչ աշխատանքներ են տարվում, ի վերջո ընդդիմադիր պատգամավորների երբ պետք է տեսնենք Հանրայինի եթերում, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց, որ Հանրային հեռուստատեսությունում փոփոխությունները կամաց-կամաց գնում են դեպի լավը:
«Եթե մենք խոսում ենք, անկեղծ ենք խոսում: Հանրային հեռուստատեսությունը փոփոխություն է կատարվում, իմ կարծիքով բոլորն էլ կան եթերում, ես չեմ կիսում ձեր կարծիքը, Հանրային հեռուստաընկերություն չեք նայում»:
Ռ. Ջաղինյանը նշեց նաև, որ ընդդիմադիրների եթերում երևալը կապ չունի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: