Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շքախումբը Աթենքում ժամանել է նախագահական պալատ, հայտնում է RIA Novosti-ն:
Պալատի մուտքի մոտ Ռուսաստանի նախագահին դիմավորել է Հունաստանի նախգահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Ողջյունից հետո հնչել են երկու երկրների օրհներգերը: Այնուհետև Պուտինը և Պավլոպուլոսը ուղևորվել են Հունաստանի նախագահի աշխատասենյակ, որտեղ պետք է տեղի ունենա նրանց զրույցը: Հանդիպմանը կմասնակցեն նաև ՌԴ և Հունաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Նիկոս Կոտզիասը: