Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը, ուրբաթ օրը հայտնել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵԱՀԿ ԽՎ միջև կապերը, գոհունակություն է հայտնվել այդ համագործակցության ներկա վիճակից: Հանդիպման ժամանակ նաև տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակի, վերջին բանակցությունների և հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում: