Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը համաձայնության է հասել կատալոնական «Բարսելոնա»-ի հետ` գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Այն ևս երկու տարի երկարաձգելու հնարավորություն ունի:
Բուսկետսի պայմանագրում նոր հրաժարագին է սահմանվել, որը կազմում է 200 մլն եվրո: Հիշեցնենք, որ կիսապաշտպանը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2008 թվականից: