Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այցելելու է Ադրբեջան: Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի կառավարությունը:
Կառավարությունում ընդգծել են, որ Թուրքիայի վարչապետի այցն Ադրբեջան տեղի է ունենալու հունիսի 1-ին:
Ակնկալվում է, որ Թուրքիայի վարչապետը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետ է նշանակվել մայիսի 20-ին: Ադրբեջան այցելելը Յըլդըրըմի համար կդառնա Թուրքիայի վարչապետի պաշտոնում արտասահմանյան առաջին այցը: