Չինական Դա Խուն Պաոն (Մեծ կարմիր խալաթ) միշտ եղել է աշխարհում ամենաթանկ թեյը, սակայն այս տարի դրա արժեքը հասել է անհավանական մակարդակի՝ 1 գրամը 1400 դոլարի, ինչը 30 անգամ գերազանցում է բարձր հարգի ոսկու արժեքը։ Այս մասին հայտնում է Kedem-ը։
Նման արժեքի պատճառն այն է, որ հումքը հավաքվում է ընդամենը 4 հնագույն թփից, որոնք ավելի քան 350 տարեկան են։ Տարեցտարի այդ թփերն ավելի ու ավելի քիչ երիտասարդ տերևներ են տալիս, որոնք պիտանի են թեյի պատրաստման համար։ Դրանցից վերջին բերքը հավաքվել է 2005 թվականին։