Սիրիայում ավելանում է բնակավայրերի թիվը, որոնք ստորագրել են հաշտության մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնում է ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ընդհանուր առմամբ իրավիճակը Սիրիայի տարածքում էականորեն բարելավվել է։ Կրճատվել է գնդակոծությունների թիվը, շրջաններում, որտեղ լիովին դադարել են մարտական գործողությունները, խաղաղ կյանքը վերադառնում է։ Բնակչությանը ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում է պատերազմից ավերված ենթակառուցվածքը։ Ավելանում է հաշտության մասին համաձայնագիրը ստորագրած բնակավայրերի թիվը։ Ներկայում դրանց թիվը հասել է 120-ի»,- ասել է նա։