Չինական Հունան նահանգում կառուցել են ապակե կամուրջ։ Կառույցը, որը պատրաստ է 99 տոկոսով, գտնվում է 300 մետր բարձրության վրա։ Բացումը տեղի կունենա ամռանը՝ հայտնում է High Snobiety պորտալը։
Աշխարհի ամենաբարձր կամուրջներից մեկը գտնվում է Չժանցզյանցզե անդունդի վրա։ Երկարությունը կազմում է 430 մետր, լայնությունը՝ 6 մետր։
Կամուրջի հատակը պատրաստված է մոտ 5 սմ հաստությամբ ապակե պանելներից։ Կամուրջն ունի ցատկահարթակ և երեք ճոճանակ։
Կառույցը նախագծել է իսրայելացի ճարտարապետ Հաիմ Դոտանը։ Շինարարությունը սկսվել էր 2014 թվականի նոյեմբերին։ Բացումը պետք է տեղի ունենար մայիսին, սակայն տեղումնառատ եղանակի պատճառով հետաձգվել է։