Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի ապրիլին նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 28 տոկոսով՝ մինչև 1.75 միլիոն մարդ:
Ապրիլին Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 79.28 տոկոսով: Ընդ որում՝ մինչև 2015 թվականը Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը եղել է ամենամեծը՝ Գերմանիայից հետո:
Թուրքիայի զբոսաշրջության նախարարությունը հայտնել է, որ ապրիլին գրանցվել է վերջին 17 տարում (1999 թվականից) ամենամեծ անկումը, երբ հայտարարվեց քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանավորման մասին:
Դա բողոքի ալիք էր բարձրացրել Թուրքիայում և եվրոպացի զբոսաշրջիկներին խորհուրդ չէին տվել այցելել Թուրքիա: