A Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական բանակի ստորաբաժանումները Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի շրջանում 700 մետրանոց առաջխաղացում են ունեցել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ թուրք զինվորականները հենակետ են տեղակայել այդ բնակավայրի հարևանությամբ, որը գերազանցապես բնակեցված է քրդերով: Այդ ամենի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան:
Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը ընդգծել էր, որ Թուրքիան շարունակում է հրետակոծել սահմանի երկայնքով գտնվող սիրիական բնակավայրերը և քուրդ աշխարհազորայինների դիրքերը: