Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Ավետիսյանների իրավահաջորդները Ռուսաստանից պահանջում են 450 հազար եվրոյի փոխհատուցում

Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին: Դատը մեկ ամիս հետաձգելու պատճառը Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների կողմից ՌԴ ուղղված քաղհայցի թարգմանությունն ու հասցեատիրոջը ներկայացնելն է: Քաղհայցի միջնորդությունը ներկայացրեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Արամազդ Կիվիրյանը, ով դատարանի որոշմամբ այսուհետ կպաշտպանի Ավետիսյանների դուստր Անահիտ Կոշտոյանի շահերը:

Քաղհայցը կազմվել է հաշվի առնելով բազմաթիվ միջազգային օրինագծեր՝ հաշվի առնելով հասցված բարոյական մեծ վնասը: Իսկ թե ինչո՞ւ ոչ անձամբ ոճրագործությունն իրականացրած Վալերի Պերմյակովին, այլ ՌԴ-ի նկատմամբ է քաղհայց ներկայացվել, քաղհայցում նշված է՝ «Ռուսաստանի Դաշնությունը, հանդիսանալով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետություն, կոնվենցիայի 2-րդ հոդվածով պարտավորություն է կրում ապահովվելու մարդկանց կյանքը, հարգելու ու պաշտպանելու անձանց կյանքի իրավունքը: Ը նդ որում, ՌԴ չի իրականացրել իրենից կախված բոլոր միջոցներն իր իրավազորության ներքո գտնվող անձի՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից հանցագործությունները կանխելու, ՀՀ քաղաքացիների կյանքն ապահովվելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ՌԴ իրավասու մարմինները, տեղյակ լինելով Պերմյակովի կողմից զորամասը լքելու տասնյակ դեպքերի մասին, ունենալով տվյալները, որ Չիտայի թիվ 301 զինվորական հոսպիտալում հոգեբուժական բաժանմունքում ստացիոնար հետազոտություն անցկացնելուց հետո, հետազոտողներն հանգել են այն հետևության, որ Պերմյակովը չի համապատասխանում ՌԴ զինծառայողին ներկայացված պահանջներին և Պերմյակովի մոտ ախտորոշվել է անձնային անցողիկ խանգարում՝ անկանոն տեսակով, այնուամենայնիվ, Պերմյակովին ուղարկել են ծառայության Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի N զորամաս, բացի այդ, տեղյակ լինելով Պերմյակովի հոգեկան խնդիրների մասին, նրան ամրակցել են ինքնաձիգ, իսկ իմանալով Պերմյակովի ինքնակամ տարածքը լքելու մասին, հայ իրավապահներին այդ մասին տեղյակ են պահել շատ ուշ՝ 3 ժամ անց, որի ընթացքում Պերմայկովը արդեն կատարել է սպանությունները»,-նշված է քաղհայցի մեջ:
Քաղհայցի չափը որոշվել է հաշվի առնելով մի շարք հանգամանքեր՝ այդ թվում, որ Պերմյակովի կողմից իրականացրած սպանությունների հետևանքով մահացել են Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, նրանցից 2-ը` մանկահասակ երեխա:

«Հաշվի առնելով պատճառած բարոյական վնասը, ոչ նյութական վնասի հատուցման չափ պետք է սահմանել ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի մասով 50 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով, իսկ մանկահասակ յուրաքանչյուր երեխայի մասով 100 հազար եվրոյին համարժեք դրամով: Ելնելով վերընշյալից՝ պահանջում ենք ՌԴ-ից բռնագանձել հօգուտ Լուսինե Ավետիսյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ՝ Անահիտ Կոշտոյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ Անդրանիկ Պողոսյանի՝ 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ Մարինե Պողոսյանի 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես Աիդա, Հասմիկ, Սերյոժա և Արմեն Ավետիսյանների, Արաքսյա Պողոսյանի և մանկահասակ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանների սպանության հետևանքով պատճառած ոչ նյութական վնասի փոխհատուցում»,-նշված է քաղհայցի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում