Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համահայկական ճահիճ

Այսօր Երևանում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը։ Հայաստանի հետ հասակ առած հիրավի հայ ժողովրդի համահայկականությունն ապացուցող միակ կառույցն այդպես էլ չդարձավ գործոն՝ մնալով որպես խնդիր:

Անկախությունից 25 տարի անց մենք դեռ ունենք այդ խնդրի համապարփակ, հանգամանալից դիտարկման և պարզաբանման կարիք` հասկանալու համար, թե ինչը և ինչպես է խանգարում մեզ Հայաստան-Սփյուռք հարաբերությունը վերածել Հայաստանի պետականության հզորացման գործոնի: Այս ամենի փոխարեն մենք ունենք կենացային, պաթետիկ հայրենասիրական մակարդակի մի հարաբերություն, որը բացառապես ձև է՝ զուրկ որևէ ռազմավարական բովանդակությունից:

Հայաստանի իշխանությունը Սփյուռքի հետ հարաբերությունների պատկերացումների առումով գտնվում է այդ մակարդակում` կա՛մ պարզապես անհամարժեքության և խնդրի անբավարար գիտակցման պատճառով, կա՛մ էլ միանգամայն գիտակցված՝ ընդամենը նեղ անձնական, խմբակային շահերի հետապնդումով:

Սփյուռքը Հայաստանի հետ հարաբերվում է էմոցիան ու հաշվարկը զատած, տարբերակած` հստակ գիտենալով, թե որտեղ պետք է առաջ մղել էմոցիան, իսկ որտեղ է հաշվարկի տեղը: Եվ էմոցիոնալ շեշտադրումների համառ առաջմղումը, որով զբաղված է Հայաստանի իշխանությունը, այլևս չի կարող ոչ մի շոշափելի արդյունք ունենալ:

Այն ինչ արվել է այս կառույցի հետ եղել է սոսկ էմոցիոնալ խաղարկման փորձ, որում բացարձակապես չկա և չի եղել պատասխան, թե բացի հայ կամ հայրենասեր լինելուց` սփյուռքահայն էլ ինչ մոտիվ պետք է ունենա «Հայաստան» հիմնադրամին իր մասնակցությունը բերել: Ոչ մի պրագմատիկ մոտիվ, որովհետև այդ մոտիվները պետք է ձևավորվեն երկու առանցքային իրողության հիմքով՝ իշխանության լեգիտիմություն Հայաստանում և Հայաստանի տնտեսական անկախություն, դիվերսիֆիկացիա, մակրոտնտեսական ցուցանիշներ: Այս երկու առանցքային բաղադրիչների առումով իրավիճակը վաղուց է մտահոգիչից անց և մոտեցել է պարզապես աղետի շեմին: Աղետալի մակրոտնտեսական իրավիճակ և իշխանության լեգիտիմության աղետալի բացակայություն: Չարժե խոսել առանձին հանգամանքների մասին, այն մասին, որ Հայաստանի իշխանությունն ինքը իր փողերը Հայաստանից դուրս է բերում, և այլն, և այլն: Ընդամենը երկու առանցքային բաղադրիչի պատկեր, և դրանից հետո մի՞թե որևէ բանական մարդ իր փողը կվստահի այդպիսի լեգիտիմությամբ իշխանության, այդպիսի մակրոտնտեսական ցուցանիշներով ու տնտեսա-քաղաքական անկախությամբ պետության բանկային համակարգին:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունը վաղուց է մսխել հայրենասիրության վառելիքը: Ըստ որում` այստեղ կա և դրական, և բացասական կողմ: Բացասականն այն է, որ Հայաստանի իշխանությունները մեկը մյուսին հաջորդելով ստեղծել են մի վիճակ՝ պարզապես մսխելով երկրի հանրային բարիքը, այդ թվում նաև` հայրենասիրության լարերի վրա խաղալով մսխելով սփյուռքյան կարևոր ռեսուրսներ, որ հայրենասիրական կարգախոսները արդեն կասկածներ են առաջացնում Սփյուռքի շատ շրջանակների մոտ և մտավախություն, որ ուրեմն այստեղ իրենց համար ինչ-որ ծուղակ կա: Մյուս կողմից` հայրենասիրության բաղադրիչի չեզոքացումը պետք է նպաստի Հայաստան-Սփյուռք կապն ավելի կայուն և ամուր հիմքերի վրա դնելուն` հատկապես, որ Սփյուռքում սերունդ է փոխվում, որի համար հայրենիք հասկացությունն այլևս չունի նախկին սերունդների մոտ առկա էմոցիոնալ սուր ընկալումը, և ըստ այդմ` նոր սերնդին պետք է գրավել նոր գաղափարներով, նախագծերով, առաջարկներով, որոնցում նրանք կտեսնեն կոնկրետ աշխատանքի հեռանկարներ՝ և՛ իրենց համար որպես անհատ, և՛ որպես ընդհանուր գործ:

Պետք չէ խուսանավել փոխադարձ շահ հասկացությունից և փորձել գտնել Հայաստանի և Սփյուռքի հայությունների համար այդ շահը՝ փոխադարձ ընդունելի, շոշափելի շահը՝ չմնալով լոկ հայրենասիրության էմոցիոնալ հարթության վրա, որը նոր իրավիճակում և ժամանակակից աշխարհում՝ անկախության հռչակումից արդեն քառորդ դար անց ոչ թե հենման կետ կլինի, այլ ճահիճ: Այլապես Հայաստանում շահերով ապրում են միայն իշխանությունները, իսկ հասարակությունից և Սփյուռքից ակնկալում միայն «հայրենասիրություն», որ հանկարծ չխանգարեն իրենց շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում