Ռադիոհաղորդավարներ Ջո Սթենլին և Էնթոնի Լեմանը ավստրալական Մելբուռնում իրագործել են հանրային սննդի հաստատության գաղափարը, որտեղ այցելուներին առաջարկվում է ամբողջովին մերկանալ: Այս մասին հայտնում է ավստրալական Yahoo Lifestyle-ը:
Յուրահատուկ այցելուներին համաձայնվել է ընդունել The Noble Experiment ռեստորանը:
Ընթրիքին հավաքվել են միանգամայն տարբեր կազմվածքի ու տարիքի 50 մարդ: Ռեստորանի անձնակազմը ողջունել է հյուրերի համարձակությունը՝ մնալով միայն գոգնոցներով:
«Խոսքը սեփական մարմինն ընդունելու, ազատության զգացումի, քո մաշկի մեջ ինքդ քո հանդեպ սիրո և նրանց ամաչեցնելու փորձի մասին է, ովքեր ուզում են ամաչեցնել ձեզ ձեր մարմնի համար»,- ասել է միջոցառման նախաձեռնողներից Ջո Սթենլին: