ՀՀ ԿԳ նախարարությունը բյուջեի հատկացված միջոցներով 2015-ին շուրջ 99,2 տոկոսով իրականացրել է նախնական և միջին մասնագիտական կրթության խմբի ծախսերը, ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ձևավորված են չափորոշիչներ շուրջ 150 մասնագիտությունների վերաբերյալ՝ նաև միջին մասնագիտական ոլորտում: Դրանց հետ կապված կատարված աշխատանքները բավարար են, բայց դեռևս ունենք խնդիրներ, դրանք ավելի գործնական դարձնելու ուղղությամբ», – ասաց նախարարը,- պետք է մշակվեն վերապատրաստման ծրագրեր՝ դրանք ավելի գործնական դարձնելու համար:
Այս ուղղությամբ մշակվում են ծրագրեր, քանի որ կարծում ենք այդ մասնագիտությունները պետք է մեր երկրի համար լինեն անհրաժեշտ և պիտանի», – ասաց նախարարը:
Հայաստանում ներառական կրթության խնդիրներ կան: Նրա խոսքով, այդ ծրագիրը դեռևս պետք է վերանայվի: «2015 թվականին ծրագրային բոլոր հարցերը կարգավորվել են, սակայն ունենք ժամանակ, որպեսզի մյուս հարցերը վերանայենք և 2018 թվականին ամբողջությամբ անցնենք ներառական կրթության», – նշեց Լ.Մկրտչյանը: Նա նշեց, որ նախորդ տարի մոտ 2,3 մլդ դրամ է ծախսվել այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում: