Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Մարկոս Պիզելիի «Ալ-Ռաեդ»-ը սեփական հարկի տակ 4-1 հաշվով առավելության է հասել «Ալ-Բատեն»-ի նկատմամբ և պահպանել տեղը բարձրագույն խմբում:
Մարկոսն արդեն 3-րդ րոպեին բացել է հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը: Խաղի վերջին րոպեին Մարկոսը վաստակել է նաև 11-մետրանոցի իրավունք:
«Ալ-Ռաեդ»-ը երկու խաղերի արդյունքում հաղթել է 5-3 ընդհանուր հաշվով:
Խաղից հետո Մարկոսը մեկնել է ԱՄՆ և միացել այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի հավաքականին: