«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ժոզե Մոուրինյոն գլխավորել է ակումբը։
Այս շաբաթ «Յունայթեդ»-ի ղեկավարությունը պաշտոնանկ արեց Լուի վան Գալին։ Մոուրինյոն մինչ այս գլխավորում էր Լոնդոնի «Չելսի»-ն, որից հեռացվել էր 2015թ․ դեկտեմբերին։
2015/16թթ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5-րդն էր Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ Թիմը նվաճել է Անգլիայի գավաթը։