Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ սոցցանցերում տեղեկություններ են հրապարակվել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանի մահվան մասին:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ղանդիլում (Հյուսիսային Իրաք) Թուրքիայի զինված ուժերի իրականացրած գործողության ժամանակ: Առկա տեղեկություններով՝ Մուրադ Քարայըլանը սպանվել է թուրք հատուկջոկատայինների (Կարմիր բերետավորների) կողմից:
Թուրքիայի զինված ուժերը դեռ որևէ հայտարարություն չեն արել այդ կապակցությամբ: